«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Խնայողությունները պահեք դոլարով

Խնայողությունները պահեք դոլարով
21.02.2014 | 00:21

Վերջին շրջանում փոխարժեքի անկայուն վիճակը շատերին տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել: Դոլարի թանկացումը և դրամի արժեզրկումը, ըստ մեր աղբյուրների, դեռ անհանգստությունների տեղիք կտան:
Մասնագետները պնդում են, որ Մաքսային միությանն անդամակցումը դրամը դարձնելու է «մանրադրամ», սակայն խնայողությունները ռուբլու վերածելն էլ ճիշտ չէ: Ի՞նչ անել՝ «93-ի» վիճակում չհայտնվելու և փաստի առաջ չկանգնելու համար։ Արտարժույթի «գործում» հմտացած մեր զրուցակիցն ասաց` խնայողությունը պահիր դոլարով. «Ավելի ապահով կլինեն խնայողություններդ, կորուստներդ էլ` քիչ: Եթե ասեմ ոսկով, ախր Հայաստանում կարգին ոսկի կա՞, որ դրան վստահես: Ամենալավ ելքը մնում է ու կմնա դոլարը»:
Պահելը՝ պահենք, ասա` խնայողություն լինի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ